▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին․․․Նարեկ Կարապետյան

 

Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին․․․Նարեկ Կարապետյան

Դիտեք նաև՝

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին» գրառմամբ։

«Հայաստանն Իրանի հետ կապող ռազմավարական ճանապարհով տարեկան անցնում են 100 հազարավոր բեռնատար մեքենաներ, 2 մլն տոննա ապրանք, և սա կապում է Սյունիքը, Վայոց ձորը հյուսիսային Հայաստանի հետ։
Մի քանի շաբաթ առաջ ՀՀ վարչապետն այս տարածքի՝ Տիգրանաշենի մասին ասաց Քյարքի, դրան կհետևի նաև այն, որ նա ցանկանալու է այս տարածքը հանձնել Ադրբեջանին։ Մենք պետք է պայքարենք, պահենք մեր հայրենիքը, ՔՊ-ն հանձնում է տարածքները, մենք առաջարկում ենք զարգացնել այս տարածքները, ստեղծել լոգիստիկ և տուրիստական հետաքրքիր տարածք»,- տեսանյութում ասում է ընդդիմադիր գործիչը։

Հասարակություն ավելին