▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած՝ վերցնելու ենք». Նիկոլ Փաշինյան

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետությունը պատրաստվում է վերացնել հաշտության գործող մեխանիզմը, որով անձը կարող է պահպանել գույքի մինչև 25 տոկոսը, ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետը։
 

«Չկա՛ այլևս 25 տոկոս, չպե՛տք է լինի։ Տվել ենք այդ շանսը, 8 տարի չեն օգտվել, հիմա արդեն պետք է 100 տոկոսը վերադարձնեն։ Առաջիկայում կլինի օրենսդրական փոփոխություն, և այդ հաշտության գործընթացը կվերացվի։ Այսինքն՝ ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք»,– ասաց Փաշինյանը։
***

«Ես հեծանիվով կտեղաշարժվեմ, մի անհանգստացեք»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հետևյալ հարցին. «Տևական ժամանակ է՝ ընդդիմադիրների բազմաթիվ ընկերություններ փակ են, այդ թվում՝ Տոյոտա Երևան ընկերությունը, որտեղ սպասարկվում են նաև ձեզ սպասարկող մեքենաները: Գոնե բացեք՝ ձեր Տոյոտաները, զրահապատ Լեքսուսը չմնան առանց յուղ փոխելու»:

***

«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը: Ինքը մեր ՀՀ քարտեզի սահմանները ճանաչո՞ւմ է, թե ո՞չ»,- դիմելով վարչապետ Փաշինյանին՝ ասաց լրագրողը: «Սա տունտունիկ չի, որ բանավոր խոսքի կամ երդումների վրա հիմնվենք: ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գործում է երկու երկրներում վավերացված իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ, դա երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է»,- նշեց վարչապետը:

***

«Ֆրանսիան մերժել է ՀՀ իրավապահների դիմումը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին արտահանձնելու վերաբերյալ. արդյո՞ք Մակրոնի հետ քննարկել եք նաև այս հարցը»,- ճեպազրույցի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց լրագրողը: «Ո՞նց չէի ֆայմել: Ամենակարևոր հարցը՝ ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունների բաց եմ թողել»,- կատակեց վարչապետը:

Դիտեք նաև՝

Հասարակություն ավելին