Սերս կասեր,
-Խելա~ռ մնա,լավն ես գոնե
Էդ բանից:
Ասող լինի,
-Խելա~ռ անտեր,ինչ շահեցի քեզանից...
Մենակ թողիր հուշերիս հետ,
Լոկ անցյալի սիրեկան...
Խենթությունս ում էր էլ պետք,
Էդ` ո"ր գրկին շահեկան:
Բայց արի-տես էլի կառչում,
Ու գժվում եմ դրանից...
Սերս կասեր,
-Խելա~ռ մնա,լավն ես գոնե
Էդ բանից:
Աշխարհը,թե ցոփ ու շռայլ,
Երջանիկ իր շահածից...
Լոկ անուրջ է աչքերն անփայլ
Կախված դատարկ երազից:
Ասող լինի,
-Խելա~ռ անտեր,հերն անիծած
Աշխարհի,
Նույն`գիժ դողով սիրելու եմ,
Հարամում ես... հարամի:
Ազատ Աբրահամյան
Խելա~ռ անտեր . . .
info@asekose.am/095519696
Tweet
Բլոգ далее
далее
далее
далее
далее
далее
далее


