▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրված դերասան Դավիթ Մարդյանը օգնության կարիք ունի

Սիրված դերասան և հեռուստասերիալներից հայտնի Դավիթ Մարդյանը սոցիալական իր էջում հրատապ օգնության խնդրանքով է դիմել հանրությանը։

Դերասանը հայտնել է, որ իր մորաքույրն ունի առողջական լրջագույն խնդիրներ, և այս պահին նրան շտապ անհրաժեշտ է առաջին բացասական արյուն։

Դավիթ Մարդյանն իր հրապարակման մեջ գրել է.

«Սիրելի՛ բարեկամներ, հարազատներ, գործընկերներ, հետևորդներ, հայ ժողովուրդ, մորաքույրս ունի առողջական լրջագույն խնդիրներ: Այս պահին նրան շտապ անհրաժեշտ է առաջին բացասական արյուն: Եթե ձեզնից որևէ մեկի արյան խումբը համընկնում է, խնդրում եմ, արձագանքեք, օգնեք (թեկուզ գումարի դիմաց):

Շատ եմ խնդրում, տարածե՛ք գրառումը, որ կարողանանք դոնոր գտնել»։

Դերասանի հրապարակումն արդեն մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее