▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը, հայտնում են մի շարք լրատվականներ:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նախագահը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից: Այցը կրում է անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով:

***

Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ուրեմն, առավոտյան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պաշտոնապես հաղորդագրություն է տարածում, որ նախագահ Քոչարյանը եռօրյա այցով մեկնելու է Հայաստանից։ Այցը կրում էր անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով:

Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չի տրամադրվել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, գրասենյակը հարկ է համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից:

Եւ ինչ է տեղի ունենում ժամեր անց. Քոչարյանի ելքը երկրից արգելվում է (այս պահին իրավապահների «հիմնավորումներին» ծանոթ չեմ): Բայց առավել զավեշտալի է իշխանական կայքերի ու ֆեյքերի վերնագրերը՝ «Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել երկիրը, փորձել է փախչել»…

Սա ասում է մի թիմ, որի ղեկավարը փախչելու, թռնելու վարպետ է. թռել է Մարտի 1-ից, նոյեմբերի 9-ից հետո փախել էր բունկեր, Քոչարյանի ազատ արձակվելուց հետո էլ մտել էր մահճակալի տակ:

Ձեր գրածի վրա ձեր թիմակիցների ծիծաղն է անգամ գալիս, տղաներ եւ աղջիկներ, Քոչարյանը որ թռնող լիներ չնայած 2018թ.-ի ձեր զգուշացումներին (որ չգա) եկել, պայքարել է, նստել է, էլի պայքարել ու շարունակելու է։

Հանգիստ վեր ընկեք տեղներդ։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее