▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փորձում են ազգային բանակը դարձնել Նիկոլի անձնական հաշվեհարդարի գործիք». Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Ցանկացած իրավախախտում զազրելի է և արժանի է պատժի։ Առավել քան նողկալի է, երբ արժեհամակարգն են աղտոտում։ Ահավասիկ․ իշխանությունները հայկական բանակի գովքն են անում, բայց, բանակում ծառայելը դարձնում են պատժի միջոց։ Արտերկրից քվեարկության համար հայրենիք ժամանածներին բանակով են վախեցնում՝ կանչում հավաքների, լրագրողին, որը խոսում է կեղծարարության մասին՝ բանակ են կանչում․․․
Մի կողմից խոսում են բանակն արդիականացնելու մասին, մյուս կողմից՝ բանակը դարձնում են մամլիչ ուժ, որը պետք է պատժի իշխանությունների դեմ հանդես եկողներին։
Այլ կերպ ասած՝ փորձում են ազգային բանակը դարձնել Նիկոլի անձնական հաշվեհարդարի գործիք։ Սա խիստ վտանգավոր միտում է թե՛ արժեհամակարգի առումով, թե՛ բանակի հանդեպ վստահության առումով։
Հ․Գ․ Ես չեմ վախենում ծառայելուց, չեմ վախենում զենք վերցնելուց։ Սպասում եմ ձեր կանչին․․․ կարող եք ինձ էլ կանչել ծառայության»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее