▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարություն է տարածել․

Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է: Փաստորեն, երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և, հետևաբար, նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով․ իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ:

ԿԸՀ ինչո՞ւ էին դիմում․ միևնույն է՝ թքած ունեն օրենքների վրա. կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել կամ հղում անել Փաշինյանի հանրահավաքային հիստերիկ ելույթին: Փաստացի, Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին:

Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել:
Նման և ավելի վատ զարգացումների պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

***

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքական հաշվեհարդարի հերթական փուլը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական գործ հարուցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
Այս քայլը դժվար է ընկալել որպես իրավական գործընթաց, երբ այն տեղի է ունենում ընդդիմության ակտիվացման, իշխանության վարկանիշային խնդիրների և հասարակական դժգոհության աճի ֆոնին։ Երբ քաղաքական պայքարում փաստարկները չեն բավականացնում, իշխանությունները կրկին դիմում են վաղուց փորձված մեթոդին՝ քաղաքական հակառակորդներին քրեական հետապնդումների թիրախ դարձնելուն։
Տարիներ շարունակ հասարակությունը ականատես է եղել նույն սցենարին․ բարձրագոչ մեղադրանքներ, աղմկոտ հայտարարություններ, քարոզչական արշավներ, բայց վերջնարդյունքում՝ իրավական առումով զրոյական կամ չնչին արդյունքներ։ Փոխարենը՝ մեկ նպատակ՝ քաղաքական դաշտից դուրս մղել այն ուժերին, որոնք իրական մրցակցություն են ներկայացնում գործող իշխանությանը։
Եթե իշխանությունները վստահ են իրենց աջակցության, իրենց կատարած աշխատանքի և իրենց քաղաքական ապագայի վրա, ապա պետք է մրցեն քաղաքական հարթակում, ոչ թե դատախազության, քննչական մարմինների և վարչական ռեսուրսի միջոցով։
Հայաստանին անհրաժեշտ է արդարադատություն, ոչ թե ընտրովի արդարադատություն։ Օրենքը պետք է գործի բոլորի համար հավասար, այլ ոչ թե վերածվի քաղաքական պայքարի գործիքի։
Այս ամենը ավելի ու ավելի է համոզում, որ գործ ունենք ոչ թե իրավական գործընթացի, այլ քաղաքական հետապնդման հերթական դրվագի հետ։ Քաղաքական մրցակիցներին լռեցնելու փորձերը երբեք չեն փոխարինել հանրության վստահությանը և չեն լուծել երկրի առջև կանգնած իրական խնդիրները»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее