▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուքի հետևանքով կոտրվել է Գյուլագարակի համայնքապետարանի դռան ապակիները․․․Իրավապահները ամեն ինչ անում են դեպքը կոծկելու համար

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ 

Ծեծկռտուքի հետևանքով կոտրվել է Գյուլագարակի համայնքապետարանի դռան ապակիները

Գյուլագարակում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով կոտրվել է համայնքապետարանի դռան ապակիները: «Իշխանություն» լրատվականը երեկ հայտնել էր, որ ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել համայնքի բնակիչ Կարենին, կոտրվել է վերջինիս քիթը: Իրադարձությունները տեղի են ունեցել համայնքապետարանի տարածքում, ինչին մասնակից է եղել նաև Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը և նրա աշխատակիցը:

Մեր հրապարակումից հետո ոստիկանության աշխատակիցներ են ժամանել դեպքի վայր, արձանագրել կատարվածը: Սակայն ՆԳՆ-ից չեն ցանկանում մեկնաբանել միջադեպը: Մեզ պատմեցին, որ իրավապահները ամեն ինչ անում են դեպքը կոծկելու համար:

Նկատենք, որ Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական էջում մեր հրապարակումը հերքող տեղեկություն է տարածվել, ինչը զավեշտալի է, քանի որ անգամ փաստը արձանագրող տեսանյութ կա:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее