«Այս կարգի գիշերային կարկտի, որ տեղաց Գյումրիում, երբեք ականատես չեմ եղել». Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանն է գրել ֆեյսբուքյան իր էջում ու տեսանյութ է հրապարակել
Նշենք, որ երեկ՝ հունիսի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Կեսգիշերին հորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրի քաղաքի որոշ փողոցներում անհարմարություններ են ստեղծել թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։ Անգամ կային փողոցներ, որտեղ կարկուտի և անձրևաջրերի բարձրությունը հասնում էր 40-50 սանտիմետրի։


