Արմեն Հարեյանի գրառումը՝ կից տեսանյութով․
Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնին, այս շաբաթ օրը, երգվելու է մի շարական, որը կարող էր մեր Ազգային Օրհներգը լինել։ Այն գեղեցիկ անուն ունի, կոչվում է ՀՐԱՇԱՓԱՌ, և հայրապետական ու եպիսկոպոսական պատարագների ժամանակ փոխարնում է Պատարագի առաջին երգին՝ «Խորհուրդ Խորինին»։
Հրաշափառը մի այնպիսի շարական է, որ կարող էր Ազգային Օրհներգ լինել, ինչպես մի շարք երկրներում (այդ թվում Եվրոպական), ուր Ազգային Օրհներգը աղոթք է առ Աստված։ Մտածում ես, առաջին Քրիստոնյա երկրում գոնե դա պետք է լինի չէ՞։


