Խորը վրդովմունքով ընդունեցինք Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մասին հաղորդագրությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ՌԴ դեսպանատունը։
«Այս սրբապիղծ արարքը չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության վրա կանխամտածված հարձակման և Մեծ հաղթանակի նկատմամբ անարգանքի դրսևորման փորձի մասին է։ Ակնկալում ենք, որ Հայաստանի պաշտոնական իշխանությունները տեղի ունեցածի վերաբերյալ հստակ գնահատական տան, ինչպես նաև սպառիչ միջոցներ ձեռնարկեն մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հետագայում նման սադրանքները կանխելու ուղղությամբ», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ անհայտ անձիք պոկել ու գողացել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում գտնվող հերոս քաղքաների անունների ոսկեգույն տառերը։ Պոկված տառերը գտնվել են աղբամանում։


