▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանը վերադառնում է. the show must go on

Զարուհի Փոստանջյանը վերադառնում է, ուստի կարելի է արդեն ակնկալել, որ ամռանն ականատես ենք լինելու ամերիկյան քաղտեխնոլոգիաներով տոսգորված Զառայի նոր շոու-ծրագրերին ու սկանդալային և սադրիչ հայտարարություններին:

Ըստ էության, մի հատ նման հայտարարություն արդեն եղել է, երբ Զառան ուղղակիորեն քլնգել էր «Հրաշալի քառյակի» երկու հիմնական մասնակիցներին՝ ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, անվանելով նրանց հանցավոր ռեժիմի մաս, բայց դե նորմալ է: Նորմալ է, որովհետև նախ այնպես չի, որ Զառան այդքան էլ հեռու է իրականությունից և նորմալ է նրա համար, որ Ժաառանգությունում շունը տիրոջը չի ճանաչում ու 7 հոգով 10 երգ են երգում:

Իսկ Զառան չհավատաք, որ հենց այնպես է ինչ որ բաներ անելու: Հատկապես Ուկրաինայի ողբերգությունից հետո, առաջիկա ժամանակներին Հայաստանում ակտիվանալու են արևմտամետ էլեմենտները, իսկ Զառան ոտով-ձեռով ամերիկյան ազդեցության գործակալ է և այդիսինն էր անգամ մինչև էս 5-ամսյա դասընթացները: Հիմա ինքը զարկ է տալու սկանդալային ու պոպուլիստական գործունեությանը, որպեսզի հնարավորինս ինքնուրույն քաղաքական միավոր դառան ու ինքնուրույն կարողանա լուծել խնդիրներ, իսկ ավելի հաճախ՝ ստեղծել խնդիրներ այլոց համար:

Ասենք բարի գալուստ Զառային, պոպ կոռն գնենք ու հետևենք զարգացումներին: Ինչպես ասում են. Тhe show must go on!

Գևորգ Ալեքսանյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more