▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խիստ խտրական ու ներքին թշնամանք հրահրող. Արման Թաթոյանը՝ Հախվերդյանի և Ղուշչյանի հայտարարությունների մասին

Խիստ դատապարտելի եմ համարում մեր հայրենիքի արցախյան հատվածի մասին այսպիսի վիրավորական գնահատականները և այն էլ հանրային ճանաչում ունեցող մարդկանց կողմից։

 

 

 

 

 

 

 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով երգահան Ռուբեն Հախվերդյանի և հաղորդավար Համլետ Ղուշչյանի հայտարարություններին՝ կապված արցախահայության հետ:

«Հարցազրույցում արվում են խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ։ Սա չի կարող ընդունելի լինել։

Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է»,-գրել է Արման Թաթոյանը։

 

Հիշեցնենք, որ Ռուբեն Հախվերդյանն արցախահայության մասին խոսել էր՝ հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը:

Կարդացեք նաև՝ Ռուբեն Հախվերդյանի նմաններով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն ու հոգեբուժարանը. Դավիթ Բաբայան

Դուք Արցախը ճանաչում ե՞ք, որ նման զառանցանքներ եք տեղում, պարո՛ն Հախվերդյան

Ամո՛թ Ռուբեն Հախվերդյանին...Արցախի ՄԻՊ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more