▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանական բլոգերի սադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով

«Փաստինֆո»-ն հայտնում է, որ իր տեղեկությունը հաստատվել է` Արարատի մարզում բերման է ենթարկվել իշխանական բլոգեր ներկայացող Արամ Ավետիսյանի հետ միջադեպի զոհ դարձած ձմերուկ վաճառող երիտասարդը։

«Քննչական կոմիտեից հայտնել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հիշեցնենք, որ օրերս բլոգերը սպառնացել էր, որ պրոբլեմ հստեղծի Արցախը հանձնած անձանց քննադատող քաղաքացու համար։ Տեսանյութը մեծ տարածում է ստացել համացանցում։

Հատկանշական է, որ թեև տեսանյութում բլոգերն ակնհայտ սադրում էր ու սպառնում, բայց ՔԿ-ն հենց նրա իսկ ուզած հոդվածով՝ խուլիգանության, վարույթ է նախաձեռնել։ Բլոգերը սպառնում էր, որ ձմերուկ վաճառող քաղաքացին հենց խուլիգանության համար է դատվելու, ու հենց նա էլ նշված վարույթով բերման է ենթարկվել:

Ճիշտ է` իշխանական բլոգերն է մոտեցել իր աշխատանքը կարող քաղաքացուն, սադրել ու հայոյել, սակայն բլոգերի նկատմամբ հետապնդում չկա»,-գրում է սկզբնաղբյուրը:

info@asekose.am/095519696
Հասարակություն more