▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանից ներմուծվող ավտոմեքենաների մաքսազերծումն խստորեն վերահսկվելու է

 Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ասաց, որ Վրաստանից ներմուծվող ավտոմեքենաների մաքսազերծումն առաջվա պես խստորեն վերահսկվելու է:

Նրա խոսքով` Վրաստանից ավտոմեքենաների ներմուծման ժամանակ որոշակի հսկիչ գների մեխանիզմ կիրառում են, որովհետեւ ձեռքբերումը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ ունեն խորը վերապահում: Անանյանը նշեց, որ ՊԵԿ-ը ոչ միշտ է վստահ` Վրաստանից բերվող ավտոմեքենաները շուկայական գներով են ձեւակերպո՞ւմ, թե՞ իջեցնում են գները, որպեսզի մաքսազերծման ժամանակ ավելի քիչ վճարեն։ 

«ԱՄՆ-ից կամ Ճապոնիայից ներկրվող մեքենաների պարագայում մեր քաղաքացիները գիտեն, թե ինչպիսի փաստաթղթեր պետք է ներկայացնեն մաքսային մարմնին, որ դրանք որակվեն արժանահավատ»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Կարդացեք նաև՝ Հարսանիքներին երգող երգիչները պետք է հարկեր վճարեն. ՊԵԿ նախագահ

Հայաստանում սինգապուրյան հրաշքը կիրառելի չէ. Դավիթ Անանյան 

Մեզ մոտ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի արժանի արարքներ են. ՊԵԿ նախագահ

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more