Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի խամաճիկ կառավարությունը պարզապես չի գիտակցում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ չի կարող ավարտվել վերջինիս պարտությամբ։ Ինչքան էլ այս պատերազմը երկարաձգվի և ինչքան էլ ավերածություններ ու զրկանքներ բերի Իրանին ու նրա ժողովրդին, ի վերջո այդ պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը։ Եվ հենց այդ ժամանակ էլ Փաշինյանին ու նրա վայ-թիմին հաշիվ կներկայացվի ամերիկա-իսրայելա-ադրբեջանա-թուրքական Թուրանական կամ Զանգեզուրի միջանցքի նախագծի՝ TRIPP-ի («Թրամփի ճանապարհի») համար։
Ես արդեն բազմիցս և հանգամանորեն անդրադարձել եմ այս հակամարտության ուժերի հարաբերակցությանը, տնտեսական հետևանքներին և ռազմական հեռանկարներին։ Ուստի այսօր ուշադրություն կհրավիրեմ դրա մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր կողմի վրա։ Խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պատերազմի նկատմամբ լուրջ դիմադրություն գոյություն ունի ոչ միայն հասարակության և ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության շրջանակներում, այլև պետական իշխանության ամենաբարձր մակարդակում։
Թրամփի վարչակազմի «հակապատերազմական» թևի ամենանշանակալի ներկայացուցիչը փոխնախագահ Ջեյ Դի Վենսն է։ 2026 թվականի հուլիսի 15-ին հայտնի փոդքասթեր Ջո Ռոգանին տված հարցազրույցում Վենսը մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց Իսրայելի, Իրանի և ամերիկյան քաղաքականության վրա արտաքին ազդեցության վերաբերյալ։ Ահա դրանցից մի քանիսը։
- «I know beyond a shadow of a doubt that there have been people within the Israeli government who are trying to actually shift us away from that policy because they want to continue the military campaign.»
«Ես բացարձակապես չեմ կասկածում, որ Իսրայելի կառավարության ներսում եղել են մարդիկ, որոնք փորձել են մեզ շեղել այդ քաղաքականությունից, քանի որ ցանկանում էին շարունակել ռազմական արշավը»։
- «There are some people within their system... who are manipulating and trying to change American public opinion to keep the war going on indefinitely — not towards any objective, but just indefinitely.»
«Նրանց համակարգի ներսում կան մարդիկ, որոնք մանիպուլացնում են ամերիկյան հասարակական կարծիքը և փորձում են այն փոխել, որպեսզի պատերազմը շարունակվի անվերջ՝ ոչ թե որևէ նպատակի հասնելու համար, այլ պարզապես անվերջ»։
- «They're attacking me obsessively, saying that we should not be negotiating with Iran. We should just keep the military campaign going indefinitely.»
«Նրանք մոլագարի պես հարձակվում են իմ վրա՝ պնդելով, թե մենք չպետք է բանակցենք Իրանի հետ, այլ պարզապես պետք է անվերջ շարունակենք ռազմական արշավը»։
- «When I open up the pages of Time magazine and I see that there's a literal foreign influence campaign being funded to tank the very deal that I was pursuing... my response to that is: Go to hell. I'm going to do what I have to do for the American people. I represent Americans first.»
«Երբ բացում եմ Time ամսագիրը և տեսնում եմ, որ բառացիորեն ֆինանսավորվում է օտարերկրյա ազդեցության մի ամբողջ արշավ՝ տապալելու հենց այն համաձայնությունը, որի հասնելու ուղղությամբ ես աշխատում էի... իմ պատասխանը մեկն է. «Գնացե՛ք գրողի ծոցը»։ Ես անելու եմ այն, ինչ անհրաժեշտ է ամերիկացի ժողովրդի համար։ Ես առաջին հերթին ներկայացնում եմ ամերիկացիների շահերը»։
- «What bothers me is when American leadership allows that influence to affect their judgment and to affect what they are advocating for.»
«Ինձ անհանգստացնում է այն, որ ամերիկյան ղեկավարությունը թույլ է տալիս, որպեսզի այդ օտար ազդեցությունն ազդի իր դատողությունների և այն քաղաքականության վրա, որը նա պաշտպանում է»։
- «Countries are going to do what countries do... You should be frustrated at American leaders who are affected by this.»
«Պետություններն անում են այն, ինչ սովորաբար անում են պետությունները... Բայց ձեր դժգոհությունը պետք է ուղղված լինի ամերիկացի այն ղեկավարների դեմ, որոնք թույլ են տալիս, որ դա ազդի իրենց որոշումների վրա»։
Այս խոսքերի շուրջ արժե լրջորեն խորհել բոլոր նրանց, ովքեր այսօր արհամարհում են Հայաստանի և Իրանի կենսական շահերը։ Ըստ էության, խոսքը ԱՄՆ-ի իշխանության ներսում երկու հակադիր մոտեցումների պայքարի մասին է. մեկը խաղադրույք է կատարում անվերջ ռազմական էսկալացիայի վրա, իսկ մյուսը՝ քաղաքական-դիվանագիտական կարգավորման։ Այս հանգամանքը չափազանց կարևոր է հասկանալու համար, թե որքան խոցելի և ոչ կայուն է Վաշինգտոնի ներկայիս քաղաքականությունը Իրանի նկատմամբ։
Ցավոք, խևերին ու խամաճիկներին խրատ տալը՝ ջուրը ծեծել է»։
«ԱՄՆ-ն և Իսրայելը պարտվելու են, ու Փաշինյանին հաշիվ է ներկայացվելու». Արմեն Այվազյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


