▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին քֆուրն է հասնում նրան, ով կարտադրի երեխային վնասող սնունդ

Հարգելի ՀԿ-ներ, ես շատ եմ ցանանում, որպեսզի ձեզնից մեկը դրամաշնորհային ծրագիր շահի և կարողանա վարձել իսկապես անկախ լաբորոտորիա, որտեղ ԻՍԿԱԿԱՆ հետազոտություններ կարվեն:

Ասեմ, թե որն է մտավախությունս` ժամանակ առ ժամանակ տեղեկություներ են հայտնվում, որ այս կամ այն սննդամթերք արտադրող ընկերությունները առողջությանը վնասող, կամ անվնսությունը չապացուցված նյութեր են ավելացնում` խթանիչներ, համային արամատիզատորներ և այլն: Հատկապես խոցելի է կաթնամթերքի արտադրությունը: Պետական լաբորոտորիաների հանդեպ հավատ չկա, քանզի գիտեմ մի քանի դեպք, երբ ուղղակի սկսում են հետաքրքրվել, թե ինչի համար եք ուզում իմանալ բաղադրությունը, կամ թե ասեք տեսնենք` որ ընկերության արտադրանքը, նոր կասենք, թե ինչպիսի պարունակություն ունի:

Բացի կաթնամթերքից, շատ, ես կասեի շատ խոցելի է նաև մանկական սննդի շուկան: Վերջում էլ մեկ բան. աշխարհի վերջին քֆուրն է հասնում այն մարդուն, ով իրեն թույլ կտա մանկական կերերի մեջ մուխլյոժ անել, աշխարհի վերջին քֆուրն է հասնում այն մարդուն, ով կարտադրի հայ երեխային վնասող սնունդ....

Զոհրապ Եգանյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more