▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վայքում տիրող «հին և բարի» ավանդույթի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում

Վայոց Ձորի մարզի ԲՍՓՀ-ն արձագանքել է Asekose.am-ի ընթերվողներից մեկի նամակին, որը հրապարակվել էր  2014 թվականի հունվարի 6-ին` «Ահազանգ կառավարությանը՝ Վայքում տիրող  «հին և բարի»  ավանդույթի մասին» վերնագրով: 

Արձագանքը` ստորև. 

 « Հոդվածի  վերաբերյալ նախ հայտնում ենք, որ «Վայքի բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն» գոյություն չունի, իսկ ինչ վերաբերվում է Վայքի տարածքը սպասարկող Վայոց Ձորի մարզի ԲՍՓՀ-ին, ապա նրա նախագահի անունը ճիշտ չի նշված հոդվածում:

Տեղեկացնում ենք նաև, որ Վայոց Ձորի մարզի հանձնաժողովը սպասարկում է Եղեգնաձորի, Վայքի և Արարատի մարզի որոշ գյուղերի:Հանձնաժողովը տարեկան սպասարկում է մոտ 2650 անձ:2012 թվականին մերժվածների թիվը եղել է 3.2%, 2013 թվականին 2 %:

Հանձնաժողովի նախագահ տիկին Խուդինյանը 1978 թվականից աշխատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում, նա փորձառու մասնագետ է, բարձր որակավորման բժիշկ-փորձագետ և ղեկավար: 2008 թվականից ղեկավարում է Վայոց Ձորի ԲՍՓՀ-ն և  իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ մարզում ԲՍՓ դիմող անձանց բողոքները նվազել են, մարդկանց հետ տարվող աշխատանքները բարձր մակարդակի են, այն կատարվում է համակարգված և կազմակերպված ձևով: Պետք է նշել, որ անձին հաշմանդամություն սահմանվում է ՀՀ կառավարության 13.06.03.թ. N780-ն որոշման դրույթներին համապատսախան:  Եթե հաշմանդամություն ստանալու ակնկալիքով անձը մերժվում է և նրա նկատմամբ հաշմանդամություն չի սահմանվում, բնական է, որ որոշ անձանց մոտ այդ փաստը դժգոհություն է առաջանում, բայց դա ոչ մի կերպ չի առնչվում հոդվածում ներկայացված «գործարքին»:

Յուրաքանչյուր անգամ հաշմանդամություն ունեցող անձը փորձաքննվում է հանձնաժողովում և եթե հիվանդության,վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիայի կայուն խանգարումն  անձի մոտ բերել է կենսագործունեության որևէ տեսակի որևէ աստիճանի սահմանափակմանը,ապա նա ճանաչվում է հաշմանդամ` անկախ նրանից,թե նախկինում նա քանի տարի է ունեցել հաշմանդամության խումբ:

Այսպիսով ՀՀ գործող օրեսդրական ակտերի համաձայն նախորդ տարիների փորձաքննական որոշումները պարտադիր չեն նոր որոշում ընդունելիս: Բացի դրանից` գոյություն ունեն առողջական վիճակի լավացում, բարելավում՝ տևական բուժման արդյունքում, որի հետևանքով հիվանդությունը անձի մոտ լինում է հանգստի շրջանում,կամ վերականգնվում է ֆունկցիան և հերթական փորձաքննության ժամանակ հանձնաժողովը արձանագրում է,որ բացակայում է կենսագործունեության սահմանափակումը, որի հետևանքով էլ նա հաշմանդամ չի ճանաչվում:

Իսկ ինչ վերաբերվում է գումարով հաշմանդամություն ստանալու մասին,դա իրականությանը չի համապատասխանում:Հոդվածում կոռուպցիայի վերաբերյալ մտքերը հիվանդագին մտքի արգասիք են և  իրականությանը չեն համապատասխանում:

Հոդվածն, ինքստինքյան,  նպատակաուղղվածություն ունի  վարկաբեկելու՝  հանձնաժողովի անդամներին և առավելապես դրա  նախագահին:

Հոդվածից երևում է,որ մերժվածներից մեկը կամ ինքն է, կամ իր բարեկամը…»

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more