▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վայոց ձորի նախկին մարզպետը նշանակվել է ՔՊ աշխատակազմի ղեկավար

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ` Տրդատ Սարգսյանը նշանակվել է կուսակցության աշխատակազմի ղեկավար։

Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք` Տ. Սարգսյանը Վայոց ձորի նախկին մարզպետն էր: Նա հրաժարական էր ներկայացրել Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ:

info@asekose.am/095519696
Հասարակություն more