|
«Պարոն Վարդևանյան, աշխատավարձը կստանա՞ք, պարգևավճարը կստանա՞ք: Եթե ոչ, ո՞ր իրավական մեխանիզմով»,- ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգմավորը հարց է ուղղել ԱԺ նախագահի երրորդ տեղակալի՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանին:
Նա պատասխանել է. «Մեր խմբակցության ղեկավարը իր դիրքորոշումը հայտնել է, խմբակցության տեսանկյունից էլ է իր դիրքորոշումը հայտնել: Աշխատավարձի տեսանկյունից մենք ունենք բացառություն՝ ի դեմս պարոն Կարապետյանի: Միաժամանակ պարգևավճարների հետ կապված ունենք հստակ դիրքորոշում՝ անհատապես որևէ պատգամավոր որևէ պարգևավճար եթե նույնիսկ ձևական ռումով ստանալու է, բացառապես ուղղվելու է բարեգործության՝ կոնկրետ մեր հայրենակիցների խնդիրների լուծման, որն էլ թափանցիկության տեսանկյունից լինելու է բացառիկ»:
***
|
«Քաղաքական գործընթացներից դուրս էի եկել․․․ Երբ ստացա առաջարկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից՝ միանալու կուսակցությանը, գիտակցեցի, որ Կարապետյանն ունի բացառիկ տեսլական ՀՀ քաղաքացիների համար․․․ Եվ պատվով եմ ընդունել այդ առաջարկը»,- նշել է ԱԺ փոխնախագահի թեկնածուն, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ այլևս չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը։
«Ես որոշել եմ, որ այլևս վերադարձ փաստաբանական գգործունեությանը չեմ իրականացնելու։ Սա ճանապարհ է, որը պետք է անցնեմ, անցնելու եմ»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։
***
|
|
«Միթե բավարար սկանդալային չէր այն հայտարարությունը, որը պարոն Ղազարյանը արել էր, որպեսզի ի սկզբանե չհայտնվեր ձեր ցուցակում: Սա ի՞նչ մեսիջ է հանրությանը, երբ որ այս մարդը հայտնվում է եր ցուցակում»,- ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուրադ Աղաջանյանը հարց է ուղղել ԱԺ նախագահի երրորդ տեղակալի՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանին՝ անդրադառնալով խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի 2 տարի առաջ արած հայտարարությանը, թե «ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը»: Աղաջանյանը նշել է, որ այդ հարցին չէր անդրադառնա, բայց քանի որ «Ուժեղ Հայաստան»-ի քարտուղարը իր ելույթում ասել էր, որ ՔՊ պատգամավորները այնպիսի հայտարարություններ են անում, որոնց համար պետք է հրաժարական տան, իքն էլ անդրադառնում է տվյալ թեմային:
«Վարդևանյանը արձագանքել է. «Նշված հայտարարությոնը արվել է, երբ Էդգար ղազարյանը առնչություն չի ունեցել «Ուժեղ Հայաստան»-ի հետ: Ինձ համար սուր, ցնցող, տարընկալում որևէ կերպ ենթադրող հայտարարությունները ընդունելի չեն: Եթե ՀՀ-ում որևէ զինծառայող կա, որը այդ հայտարարությունից նեղսրտել է, ես ինքս դրա համար ներողություն կխնդրեմ: Ես ներողություն կխնդրեմ, բայց մի հատ բան էլ առաջարկեմ՝ եկեք նույնն էլ դուք արեք: Օրինակ՝ ներողություն խնդրել զոհված զինծառայողների ծնողներից, որոնց ոստիկանության հաղթանդամ ոստիկանները ոտ ու ձեռք արած հանում են Եռաբլուրից: Ներողություն՝ այն իրավիճակի համար, երբ Նիկոլ Փաշինյանը ասում էր՝ բա ինչի՞ համար դուք չեք զոհվել
Եթե խոսում ենք մեր հայրենակիցներից որևէ մեկի նեղվածության մասին, ներողությունը դժվար բան չի»:
|
|