▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վառենք Փարաջանովի թանգարանը

Եթե դու սա կարդում ես, ուրեմն օգտվում ես համակարգչից: Վերջ տուր անմիջապես ու դեն քցիր անբարոյական Արեւմուտքի այդ սատանայական գործիքը:
Եթե բջջային հեռախոսով ես խոսում` դա էլ շպրտիր պատուհանից: Չէ՞ որ դա էլ է ստեղծված նույն դավադիր Ամերիկայում, անգամ եթե հավաքած է Չինաստանում կամ Հարավային Կորեայում: 
Հագինդ ջի՞նս է: Հանիր անմիջապես` դրանք քիչ Է՝ նույն Ամերիկայում են հորինել, հետն էլ հեղինակը հրեա դերձակ էր` Լևի Սթրաուսը: Այսինքն՝ ջինսերը իսկական հուդա-մասոնական հագուստ ա: Հանիր: Կոշիկները կարաս թողնես: Ավելի ճիշտ` մեկը: Աշխարհի ամենահին կոշիկը հայերն են սարքել՝ յոթ հազար տարի առաջ՝ քարանձավում: Թանգարանում դրած ա: Ճիշտ ա, մենակ մի թայն ա, ընենց որ, հայեցի պտի լինենք, սաղս մի կոշիկով ֆռֆռանք, որ հարցնեն` ասենք, բա խի, չգիտե՞ք կոշիկը հայկական ազգային տեսակն ա:
Ծամոնն էլ թքիր` էլի ամերիկյան թույն ա: Էս օծանելիքդ ֆրանսակա՞ն ա, քուր: Թափիր, ամոթ ա: Հայ բարոյական աղջիկը վրան ֆրանսական տուալետի ջուր չի լցնի: Լավ ա մեր հարազատ թրիքի հոտին սովորենք: Հետն էլ առողջության համար ա լավ, սոխ-սխտորի պես: Ասինք սխտոր, ուտելիքը հիշեցի: Պիցցա՞ն որս ա: Էդ ի՞նչ խոսք ա «Պիցցա»... Չէ մի չէ...

Ուրեմս` սոխով քյաբաբ: Լավաշի մեջ:
Էս ի՞նչ ես լսում: Էլի փռչոտ բիթլզ-փառփլ-զեփլի՞ն: Չէ մի չէ` Էլթն Ջոն, Ֆրեդի Մեր Քույրը: Արա, դրանք սաղ կոնչիտա են, հասկցա՞ր: Ամոթ ա, արա: Հայկական լսի` Թաթա, Թաթուլ, Սպիտակցի Հայկո: Կամ էլ Շուշան-Նունե: Գոնը հայ են: Կոմիտա՞ս: Ի՞շ ԿոմիտասԼ Կոմիտասը զոկ էր, ջոգի՞ր, ապեր: Սողմոն Սողմոնյան: Համարյա հրեա: Բա... Ախպորս ասեմ` Նժդեհն էլ էր զոկ: Իմացի:
Դեղեր չխմես` սաղ եվրոպական-ամերիկյան թույն ա: Մենակ մեր ադաթով` սոխ-սխտոր-քարաբաղնիս: Ասմեն` թութունն էլ ա ամերիկյան, բայց դե հնդիկները ծխում էին, ոչինչ: Մեր ախպերներն են: Հանգիստ ծխի: 
Ֆուտբո՞լ էս սիրում: Սխալ էս: Անգլիական խաղ ա, ապե: Չի կարելի իրանց խաղերը խաղալ: Նարդի խաղա` ազգային ա: Կոշ: Սեկա: Էշ-մլիցա: 
Հեռուստացույց չնայես. գերմանացիներն են հորինել: Սաղ ֆաշիստ են: Կինո էլ մի նայիր` ինչ-որ ֆրանսիացի Լյումյեր ախպերներն են գլխներիս սարքել: Գիտենք էդ եվրոպական ախպերությունը` հաստատ կոմայգու բջերց էին: Ի՞շ կինո-միմինո, արա, էս չի՞ ձեր Փառաջանովը: Էլի դրանցից ա... Հլը թանգարան են սարքել: Էն Պռոշյանի վրա՝ քյաբաբնոցի հետևը: Էթանք վառենք, արա, գոնե մի քյաբաբ վրան սարքենք, մի քյար ըլնի...

Տիգրան Խզմալյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more