▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը հերքում է տարածել

Կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Լրատվականներից մեկում այսպիսի վերտառությամբ հոդված է հրապարակվել. «Վարչապետի օգնականը վիրահատվել է և առանց վճարելու հանգիստ տուն գնացել»։

Քանի որ նույն լրատվականն իր տեղեկությունը ճշտելու նպատակով ինձ գրավոր կամ բանավոր հարցման տեսքով հերքում-պարզաբանում տրամադրելու հնարավորություն չի ընձեռել, որոշել էի առհասարակ չարձագանքել։ Սակայն մի քանի այլ ԶԼՄ-ներում նույն հոդվածի վերահրապարակումը դրդեց կատարել այս գրառումը։

Ստորև հրապարակում եմ ս.թ. սեպտեմբերի 9-ին կատարած 230.000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ վճարումը հավաստող տեղեկանքը՝ պատշաճ կնիքով և ստորագրությամբ։ Կից հրապարակում եմ նաև նույն օրը ժամը 13:06 րոպեին ստացած 84626106 ֆիսկալ համարով ՀԴՄ կտրոնը՝ փաստող վերոգրյալ վճարումը։

Տեղեկանքում և կտրոնում քողարկված են միայն բժշկական գաղտնիք հանդիսացող անձնական տվյալները վիրահատության տեսակի մասին։

Քնահարամ և հարգանքով՝ Ա. Մկրտչյան»:

Հիշեցնենք, որ Արեն Մկրտչյանն աշխատավայրում սուր ցավեր էր ունեցել, տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին։ 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more