▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տրամաբանությունն էլ արդեն չի աշխատում...

Ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե բանտում նստած կալանավորը ինչպե՞ս կարող է ազատության մասին մտածելու փոխարեն, հետաքրքրվի, թե ովքե՞ր են նշանակվում բանտապաններ, կլուչնիկներ պահակներ, թե ինչպիսի՞ փոփոխություններ են լինում բանտի վարչակազմում, ու՞մ, ո՞ր պաշտոնից ու՞ր են տեղափոխում:

Ես կյանքիս կեսից ավելին ազգային-հասարակական, քաղաքական գործունության մեջ եմ եղել, բավականին լավ ծանոթ եմ նաև ազատության համար պայքարած մյուս ժողովուրդների պատմությանը, սակայն նման ապսուրդի դեռ չեմ հանդիպել:

 

 

Սկսում եմ աստիճանաբար հավատալ, որ ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է իրոք, որ ստրկացված մի ամբողջ ժողովուրդ իր ազատության համար պայքարելու փոխարեն, կարող է զոր ու գիշեր «լուրջ քննարկել» բանտապանների նշանակման, նրանց անձերի, պաշտոնների փոփոխության հարցերը: Սկսում եմ նաև կասկածել, որ սա արդեն գենի աղավաղման, մուտացիայի լուրջ նշան է...              

 

 

 

Արմեն Զատիկյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more