▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե՞ որոշել եք արմատապես վերացնել ամեն տեսակ արտադրության հնարավորությունը, այդ թվում՝ մտքի՞...

«Այսօր մեր պատմամշակութային, բնական ժառանգությունը պետք է աշխատի ի շահ զբոսաշրջության զարգացման: Մենք այլ ճանապարհ չունենք: Հայաստանն այսօր իր զարգացման գործընթացներում մեծապես հույսը պետք է դնի զբոսաշրջության զարգացման վրա»,- ասուլիսում նման դիտարկում արեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Հենց այս նպատակով էլ, ըստ նրա, նախարարությունը որոշել է վարձակալության հանձնել ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը, Գառնու տաճարի հարևանությամբ կառուցել սեզոնային սրճարան''.....ՀՀ նախարարի ողջ ՛՛մշակութային՛՛ գործունեությունն աչքի տակ ունենալով՝ հավանաբար այս մոտեցումը թե զբոսաշրջությանը, թե պատմա-մշակութային արժեքներին օրինաչափ է: Այն, որ այսքան տարի նախարար լինելով՝ նա գոնե չսովորեց այն հասարակ ճշմարտությունը, որ ՛՛զբոսաշրջությունը՛՛ վաղու՜՜՜ց արդեն հուշարձան ավերելու հերոսությունը չէ: Հենց հիմա ողջ Վենետիկն ու Բրազիլիան հեղեղվել են զբոսաշրջիկներով, որովհետև նրանք մի հասարակ բան են անում՝ ՛՛կառնավա՜լ՛՛: ԵՎ դրանք տարբեր կառնավալներ են, մի տեղ՝ ՛՛պատմական՛՛, մյուսում՝ երաժշտական /պար, երգ, լույսեր, կենդանի կատարումների ցուցադրություններ.../: Եվ ի՜նչ ուրախություններ ու... փողեր են հոսում այդ երկրները: Պատկերացրեք՝ ոչ միայն որևէ հուշարձան չեն ավերում, այլ անցել են նոր ժանրի՝ արտադրում են կարճաժամկետ և դիպվածային ՛՛հուշարձաններ՛՛՝ թե նյութական /ծաղկե շղթաների ամենահմուտ դիզայն, գորգեր, օրվա խորհրդին պատշաճ հագուստ, ուտեստի տեսականու, և մտքի, իմացության, ստեղծագործության, ճաշակի ի՜նչ մրցություն/, թե ոչ նյութական՝ երգ, պար, դիմախաղ, մանրապատում, շարժ, սարկազմ... Ուղղակի ժողովրդական ու պրոֆեսիոնալ մշակույթի զուգադրման փառահեղ միջոց... Քանի դեռ մեր մշակույթի նախարարի համար տուրիզմը /առնել-ծախել/ այդ տխուր գավառական մակարդակի վրա է մնում /այդ ի՜նչ սրճարանով է նա գայթակղելու ՛՛սրճարանային մշակույթից՛՛ կշտացած զբոշրջիկներին,-եթե, իհարկե, նա չի պատրաստվում ՛՛ներքին տուրիստի՛՛՝ մի քանի ուտող-խմող տղաների համար ուտել-խմելու տարածքի բազմազանություն ապահովել/, ապա ՛՛սրճարաններով՛՛ արժեքն այլանդակելուց զբոսաշրջությունը հաստա՛տ չի ավելանալու: Ա՜յ, օգնեք մի քանի տոնահանդես կազմակերպել դրանց պատշաճող վայրերում,-թե տոնահանդեսի մշակույթը կզարգանա, թե մեր մշակութային անցյալ-ներկա-ապագա ժառանգորդումը կկայանա, թե այդ նույն մշակույթը կցուցադրվի, թե, վերջապես, սրճարանների փոխարեն մի փոքր ուրախություն կմտնի Հայաստան: Ինչու՞ են այս մարդիկ այսքան սարսափում ուրախությունի՞ց, հո միջնադարյան ինկվիզիցիան չե՞ն... Դրա հոտն է գալիս, հավանաբար հենց այդ պատճառով էլ եղեծ-չեղած ուրախությունն ուղեկցում է ՛՛բողոքավոր քաղաքացիների՛՛ գործողություններին: Այ մարդ, ամոթ է վերջապես, աշխարհում վաղու՜ց բացահայտված ճշմարտություններ-օրինաչափություններ կան, ինչքա՜ն կարելի է թաքնվել տգետ-գավառական ՛՛առնեմ-ծախեմ՛՛-ի տակ: Մի քիչ միտք արտադրեք, մի քիչ երևակայություն... Թե՞ որոշել եք Հայաստանում արմատապես վերացնել ամեն տեսակ արտադրության հնարավորությունը, այդ թվում՝ մտքի՞...

 

Հրանուշ Խառատյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more