▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանել են Կեչառիսի վանքի տարածքում գործող Սուրբ Կաթողիկե եկեղեցին

Փետրվարի 26-ին Ծաղկաձոր քաղաքի Սուրբ Կաթողիկե եկեղեցուց գողություն է կատարվել․ հայտնում է Shamshyan.com-ը։

 

 

 

 

 

 

 

Ոստիկանության Ծաղկաձորի բաժին է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ 58-ամյա Հարություն Հարությունյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16։30-ից մինչև 17-30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Կեչառիսի վանքի գանձարկղից գումար են գողացել։

 

 

 

 

 

 

 

 

Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարվել է ոչ թե Հ. Հարությունյանի մատնանշած Կեչառիսի վանքից, այլ նույն վայրում գտնվող Սուրբ Կաթողիկե եկեղեցուց, որի դուռը բաց է եղել, երբ կատարվել է գողությունը։

Դեպքի առիթով Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more