▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենգավիթում 8-ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է 18-ամյա եղբայրը. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են.

«ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 8 ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 23-ին, ժամը ՝15:30 –ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել Երևան քաղաքի 2010 թվականին ծնված բնակիչը:

Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ- քննչական խումբ:

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 8 ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է 18 ամյա եղբարը՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող իրենց տանը:

Դատաբժշկի նախնական տեղեկացմամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

 

 

 

 

 

 

 

 

Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ: Քննություն է տարվում՝ 8 ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ»:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more