▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա խաղաղության գնացող երկրի ղեկավարի հայտարարությո՞ւն է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ պետք է հասկանալ Ալիևի այն հայտարարությունից, երբ նա հրապարակայնորեն նշում է, որ «ադրբեջանցի ժողովուրդը երբեք չի մոռանա իրենց և իրենց քաղաքների նկատմամբ Հայաստանի օկուպացիոն ուժերի իրականացրած գործողությունները»։
Սա խաղաղության գնացող կամ խաղաղություն հաստատած երկրի ղեկավարի հայտարարությո՞ւն է։
Այսինքն՝ ՀՀ իշխանությանը ստիպելով և «կուտ տալով»՝ հետ են կանգնեցրել բոլոր պահանջներից ու ակնկալիքներից, իսկ իրենք արհեստականորեն ստեղծված միֆերը փորձում են ձևակերպել որպես օրակարգ։
Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական սպառնալիքի»։

***

Մենք երբեք չենք մոռանա այն, ինչ «հայ օկուպանտներն» արել են մեր ժողովրդի և մեր քաղաքների հետ, չենք մոռանա «65 մզկիթների ավերումը»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում Իսլամական զարգացման բանկի խմբի 2026 թվականի տարեկան նիստերի բացման արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հայտարարելով, թե «հայերը մզկիթներում խոզեր և այլ կենդանիներ են պահել», Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ «Ադրբեջանը երբեք չի մոռանա դա»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more