▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ընդամենը մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց մենք չենք կանգնելու և անելու ենք մեր գործը. ՀՔԾ պետ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշեց, որ հրապարակված գաղտնալսումը գնահատում է որպես «Մարտի 1»-ի բացահայտմանը խոչընդոտելու փորձ և ասաց, որ հանցանք է առանց մարդու թույլտվության տեղեկություններ հավաքելն ու հրապարակելը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Սա միտված է մեր ղեկավարած կառույցների գործունեությունը կասեցնելու, իսկ մենք փորձում ենք արմատախիլ անել կոռտուպցիան այս երկրում: Փորձում ենք վերադարձնել ժողովրդից թալանված միլիարդները, փորձում ենք պարզել եւ օրենքի դաշտ կանչել մարդասպաններին ու նրանց հովանավորներին: Ի՞նչ կարող են նրանք անել, սա ընդամենը մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց հավատացեք, որ մենք չենք կանգնելու եւ անելու ենք մեր գործը»:

 

Սասուն Խաչատրյանը հաստատեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ ներկայացված միջնորդության մասին ինքը տեղյակ է պահել վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Վարչապետը բազմիցս ասել է, որ որեւէ քաղաքական արգելք չի լինելու որեւէ անձի կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու հետ կապված: Այս առումով, այո, ես տեղյակ եմ պահել պարոն վարչապետին, որ այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ միջնորդություններ իմ կողմից ներկայացվելու են դատարան նրանց նկատմամբ կալանք կիրառելու համար, ինչն արվել է Յուրի Խաչատուրովի դեպքում: Սա միայն այս մասնավոր դեպքը չէ, ես ընդհանուր առմամբ ասել եմ, որ քանի որ այս գործի առաձնահատկությունն է, որ բարձրաստիճան անձինք են անցնում, նրանք ի վիճակի են խոչընդոտել նախաքննությանը, այս գործում հատկապես կալանքի կիրառումը կարող է շատ արդյունավետ լինել»:

Կարդացեք նաև՝ ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը Քոչարյանի, Խաչատուրովի կալանքի մասին գաղտնալսվել է

Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու և ձայնագրության վերաբերյալ

Ոմանք ուզում են ծլկել, թույլ չեմ տալու... Փաշինյանը՝ սկանդալային ձայնագրության մասին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more