|
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը, հայտնում են մի շարք լրատվականներ: *** Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ուրեմն, առավոտյան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պաշտոնապես հաղորդագրություն է տարածում, որ նախագահ Քոչարյանը եռօրյա այցով մեկնելու է Հայաստանից։ Այցը կրում էր անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով: Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չի տրամադրվել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, գրասենյակը հարկ է համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից: Եւ ինչ է տեղի ունենում ժամեր անց. Քոչարյանի ելքը երկրից արգելվում է (այս պահին իրավապահների «հիմնավորումներին» ծանոթ չեմ): Բայց առավել զավեշտալի է իշխանական կայքերի ու ֆեյքերի վերնագրերը՝ «Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել երկիրը, փորձել է փախչել»… Սա ասում է մի թիմ, որի ղեկավարը փախչելու, թռնելու վարպետ է. թռել է Մարտի 1-ից, նոյեմբերի 9-ից հետո փախել էր բունկեր, Քոչարյանի ազատ արձակվելուց հետո էլ մտել էր մահճակալի տակ: Ձեր գրածի վրա ձեր թիմակիցների ծիծաղն է անգամ գալիս, տղաներ եւ աղջիկներ, Քոչարյանը որ թռնող լիներ չնայած 2018թ.-ի ձեր զգուշացումներին (որ չգա) եկել, պայքարել է, նստել է, էլի պայքարել ու շարունակելու է։ Հանգիստ վեր ընկեք տեղներդ։ |
Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


