▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը նախընտրական շրջանում տեռորի՞ է ենթարկել իր ռուս հայրենակցուհուն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր դաշտից մեզ պատմեցին, որ ՔՊ-ական պատգամավոր, ռուս ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, որն այս ընտրություններին ևս ՔՊ-ի փոքրամասնությունների ցուցակում է ընդգրկված և անցել է խորհրդարան, նախընտրական շրջանում տեռորի է ենթարկել իր ռուս հայրենակցուհուն` «Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրված Լիլիա Արեսկինային։

Հորդորել է չմտնել պայքարի մեջ, խոչընդոտել է նրա քարոզարշավը, սպառնացել, որ հարկայինին կուղարկի նրա եղբայրների ընկերությունը, որոնք շինարարական բիզնեսով են զբաղվում։ Ալեքսեյ Սանդիկովը հերքեց այդ լուրերը, ասաց, որ Լիլիային հեռակա է ճանաչում` իր կինն է ավելի շատ ճանաչում. «Ինձ ի՞նչ՝ կառաջադրվեր, չէր առաջադրվի»: «Եթե արդյունքներով նայենք` Ֆիոլետովոյում էլ, Լերմոնտովոյում էլ ՔՊ-ն պարտվել է, որովհետև պրոռուսական ազդեցությունն է գործել, կապը մեծ է։ Այդ ինչպե՞ս ստացվեց... Ես չգիտեմ էլ՝ ինքը քարոզչություն արել է, չի արել»։

Ասաց՝ հեքիաթների ժանրից է, թե ՊԵԿ-ով է սպառնացել: «Ընտրություններից առաջ էլ բոլոր հարցումները որ նայում էինք, հաստատ, «Հայաստան» դաշինքը չէր երկրորդ պառլամենտական ուժը, որ կարող էր այդ մանդատը վերցնել, հետևաբար՝ տեսականորեն իմաստ էլ չկար, որ ազդեի այդ թեկնածուի վրա։ Բացի այս, Արեսկինան ոնց որ թե իրանց առաջին համարը չէր, այսինքն՝ տրամաբանական կապ էլ չկա, որ ես երրորդ քաղաքական ուժի երրորդ համարի նկատմամբ ինչ-որ բաներ անեի, չգիտեմ՝ ինչ բամբասանքներ են, իմ հետ հաստատ կապ չունեն»»։

info@asekose.am/095519696
Մամուլ more