▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քայլեր ենք ձեռնարկելու, որ Սեյրան Օհանյանը երկրից չհեռանա. ՀՔԾ պետ

Քայլեր ենք ձեռնարկելու, որ Սեյրան Օհանյանը երկրից չհեռանա: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Սեյրան Օհանյանի մասով առաջադրված մեղադրանք չկա, տակտիկական մասով քննիչն է որոշում, թե երբ առաջադրեն մեղադրանքը, ինչ խափանման միջոց ընտրեն: Այսօր առիթ է մի շարք բացահայտումներ անելու: Մեզ փորձում են կանգնեցնել նախկինում իշխանություն ունեցած անձինք եւ անձինք, որոնք բացահայտվում են կոռուպցիոն սխեմաներում, Մարտի 1-ի հետ առնչություն ունեցած անձինք»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

Դիտարկմանը, թե մտավախություն չունեք, որ Սեյրան Օհանյանը ձեզ դատի կտա, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Եթե դատի կտա, ես էլ կներկայանամ դատարան ու իմ դիրքորոշումը դատարանում կհայտնեմ: Խոսքը վերաբերում է Սեյրան Օհանյանի կողմից այդ երեկո հնչեցրած հայտարարությանը: Այն ժամանակ նա միտք է հնչեցրել, որ բանակը մասնակցելու է այդ արտակարգ ռեժիմի ապահովմանը եւ քաղաքացիների կողմից արտակարգ ռեժիմի կողմից ցանկացած խախտում արժանանալու է համարժեք կոշտ վերաբերմունքի: Սա մենք գնահատում ենք որպես հանցավոր գործունեություն, իսկ երբ մեղադրանք կառաջադրվի, քննիչն է որոշում: Այս պահին Սեյրան Օհանյանն ունի վկայի կարգավիճակ»:


 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ գաղտնալսված ձայնագրության համաձայն՝ Սասուն Խաչատրյանը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ մասնավորապես ասել է. «Սեյրանին էլ ենք բերելու, որովհետեւ վաբշե ուրիշ այլանդակություն ա արել: Սեյրանի մեղքը գիտե՞ս ինչքան հիմնավոր ա»:

Կարդացեք նաև՝ Արդյո՞ք օրենքը թույլ է տալիս, որ ՀՔԾ պետին կամ ԱԱԾ տնօրենին գաղտնալսեն. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու և ձայնագրության վերաբերյալ

ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը Քոչարյանի, Խաչատուրովի կալանքի մասին գաղտնալսվել է

Ոմանք ուզում են ծլկել, թույլ չեմ տալու... Փաշինյանը՝ սկանդալային ձայնագրության մասին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more