Չնայած, կարելի ա ասել, մանկուց քաղաքականացված եմ եղել, ու միշտ էլ կհետաքրքրվեմ քաղաքականությամբ, բայց աշխարհիս մեջ ամենաճահելի բանն էն ա, որ երբ "ազգդ" տառապում ա հերթական քաղաքական ակտուալ թեմայի բուռն քննարկմամբ, մի լրիվ անկապ, ոչ ակտուալ բան կարդալ, մտածել, զբաղվել: Քաղաքականութան մասին աղմկելը դեռ քաղաքականություն չէ: Աղմուկ անողները մի երկու օրից կմոռնան աղմկածի մասին ու նոր թեմա կգտնեն "քորվելու": Իսկ չորս օր անց, նրանք կասեն ճիշտ հակառակն իրենց այսօրվա ասածին՝ մենակ թե "զոքանչին" վատ լինի: Կարդա, սպասի, վայելի կյանքդ, մի կուշտ քնի ու ճիշտ ժամանակին կրակի այնպես, որ միանգամից 50 նապաստակ ցրվեն անտառով մեկ՝ ամա՛ն, որսորդն եկավ գոչով: Աղմուկն, աժիոտաժը, փրփուռն ու առավել եւս փսլինքը երբեք չի կարելի ներս թողնել, ոչ էլ առավել եւս դա համարել "քաղաքականություն": Միյան նշանառու զարկ՝ ճիշտ ռիթմով, ճիշտ դադարներով, ճիշտ ուղղությամբ:
Քաղաքականութան մասին աղմկելը դեռ քաղաքականություն չէ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


