Պետք է հստակ հասկանալ մի պարզ բան.
Ով էլ լինի ՀՀ նախագահ, քանի դեռ չի՜ ծնվել նոր ՀՀ քաղաքացին, որը` պարտքերի մեջ խրվելով, գլուխը կախ չի՜ տանում վճարելու գազի, էլէկտրոեներգիայի, ուսման և այլ, անհիմն թանկացրած, «ԻՐԱ ՎԶԻՆ ԴՐԱԾ» վարձերը:
Որը չի՜ վախենում, «գործից հեռացվելուց», «ցրտից», «ամոթից» կամ «լավ ախպոր ախպորից» ու իր, և իր երեխաների ապագայի համար պատրաստ ա լինում պայքարել մինչև վերջին կաթիլ արյունը, այլ ո՜չ թե գնալ, ստատիկ կանգնել հանրահավաքներին, ու նույն դեմքերի ասած նույն ճառերի ներքո գոռալ «սերժիկ հեռացիր» իրեն զգալով առնվազն ՉէԳևարա:
Ով չի՜ խաբնվում տարատեսակ կիսափռչոտ «ազգափրկիչ-սադրիչների» կողմից «պայքարի բուն նպատակը» մատնացույց անելուն:
Ով չի՜ վախենում ոստիկանի մահակից, և չի՜ նահանջում, հետևելով թե ինչպես են կանայք ոստիկանների հետ կռիվ տալիս:
ՀԱՍԿԱՑԵ՜Ք`քանի չի՜ ծնվել այդ հանդուգն և պահանջատեր ՆՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆ, ով էլ գա իշխանության գլուխ, ոչինչ երբեք չի փոխվի:
Քանզի` երբ պոռնիկը դիմացինին լիազորում է, «վարվել իր հետ ինչպես վերջինս կցանկանա», այդ դիմացինը մեծագույն հաճույքով հենց այդպես էլ անում է:
Քանի չի՜ ծնվել այդ հանդուգն և պահանջատեր նոր քաղաքացին, ոչինչ երբեք չի փոխվի
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


