▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաջարանի հանքավայրից ապօրինաբար մեծ քանակությամբ հանքաքար է տեղափոխվում

Սյունիքի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին 3 ամիսների ընթացքում Քաջարանի պղձամոլիբդենային հանքավայրից ապօրինաբար մեծ քանակությամբ հանքաքար է տեղափոխվում Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկա՝ վերամշակման նպատակով: 

Oրեր առաջ մենք արդեն ահազանգել էինք, որ Սյունիքի մարզի Հանքասարի հանքավայրի տարածքից, առանց համապատասխան թույլատրություններ ունենալու, սկսվել է նոր պոչատարի կառուցումը, որը ըստ տեղեկությունների ունենալու է մոտ 25 կմ երկարություն և միանալու է Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատից դեպի Արծվանիկի պոչամբար գնացող գլխավոր պոչատարին: 

Ահազանգը մեր կողմից արդեն փոխանցվել է բնապահպանության նախարարության թեժ գծին, սակայն դիմում ենք նաև «Քրոնիմետ» ընկերությանը՝ այս խնդիրների վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ ներկայացնելու ակնկալիքով:

Նմանատիպ դեպքերը իրականում բազմաթիվ են, քանի որ հանքարդյունաբերության ոլորտում տիրում է համատարած ամենաթողություն, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասի համար ոչ ոք լուրջ պատասխանատվություն չի կրում:

Համահայկական բնապահպանական ճակատ

Հանքարդյունահանվող Սյունիքի իրական պատկերին կարող եք ծանոթանալ՝ դիտելով «Հայաստանի կոտրվող ողնաշարը» տեսաֆիլմը.

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more