Ռուսական հիմար պրոպագանդան ու մանիպուլացիոն մանր քայլերն արդեն զզվելի են դառնում: Մամուլի միջոցներով տարվող հնարավոր ու անհնար դիզիմֆորմացիոն հոսքերին այժմ էլ միացել է Պուտինի ծանր հրետանին:
Երբ Սահակաշվիլին թքեց ռուսների երեսին, հաջորդ ամիսներին հեռուստաէկրաններից չէին իջնում կադրերը, որտեղ սահակաշվիլին վախից պառկում է՝ մտածելով, որ իրեն եկել են պայթեցնելու, ապա ծամում է փողկապը: Նույն ծեծված քայլն էլ ռուսները փորձեցին Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ անել՝ փորձելով փչացնել նրան հենց իր ինագուրացիայի ժամանակ: Չստացվեց: Չեմ հավատում, թե պատվո շքախմբի այս սպան այնքան ոչ պրոֆեսիոնալ է, որ կարող է ձեռքից զենքը պատահական վայր գցել: Հաստատ տեսել եք, թե նրանց կոլեգա հայ տղաներն ինչեր են անում այդ զենքերով ու ինչպես են պտտեցնում երկնքում տարբեր ցուցադրությունների ժամանակ, ուստի այն, որ այս տղան թլցուկ է, չեմ հավատում: Չեմ հավատում նաև, որ նրա ձեռքից զենքն ընկավ պատահականորեն հենց այն պահին, երբ նախագահն անցնում էր նրա կողքով: Այս ճիճուն պարզապես փորձեց վախեցնել նախագահին ու , որ նա մտածի, որ մահափորձ են անում իր դեմ ու վախից գիրթ շարժումներ անի, կամ գուցե պառկի ինչպես Սահակաշվիլին: Ռուսներն իհարկե այդ կադրը հաջորդ մի քանի ամիսը կշրջանառեին: Բայց ի հեճուկս այդ ամեոբաների Պրոշենկոն անգամ աչքը չթարթեց: Վստահ եմ այս սպայի բանկային հաշվեհամարին մի քանի միլիոն ռուբլու ավելացման մասին մոտ օրերս կլսենք ուկրաինական ԿԳԲ-ից:
Պրոշենկոյին փչացնելու Պուտինի տրյուկը չստացվեց. Նա չվախեցավ հնարավոր մահափորձից
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


