Արթուր Դանիելյանը գրում է․ «Հայկական կողմը պնդում է, որ Փաշինյանը զանգել է Պուտինին ու ասել է, որ ներմուծման արգելքն ապօրինի է: Ռուսական կողմը պնդում է, որ Պուտինն ասել է, որ ուզես չուզես պիտի հանրաքվե անես:
Էս կինոյի անունն է՝ Բեռլին սլեզամ նե վերիտ:
Իսկ իրականում ՌԴ-ն կարա 10 տարվա կանխավճարով սաղ ՀՀ արտադրանքը գնի ու դա միևնույն է մեր տնտեսությունը չի փրկի: Ու Բեռլինում սա շատ լավ գիտեն...»:
***
|
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատելով Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հայկական և ռուսական կողմերի տարածած հաղորդագրություններից, հստակ կարելի է ասել, որ Փաշինյանին չի հաջողվել լուծել դեպի Ռուսաստան հայկական արտահանումների հետ կապված խնդիրը։ Ռուսական կողմը պահանջում է կողմնորոշվել, հայկական կողմը պնդում է, թե դեռ ժամանակը չէ՝ գիտակցելով, որ ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական»: |


