Հարգելի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան, երեխաների խնամքի հաստատություններում պետք է աշխատեն մասնագիտական կրթության և որակավորման, աշխատանքային փորձին, պահանջվող գիտելիքներին ու հմտություններին վերաբերող ամբողջական չափանիշներին համապատասխանող անձինք: Երեխաների խնամքի հաստատություններում ծառայողական պարտականությունները հարգելի կամ անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տվյալ անձանց ոչ թե խիստ նկատողություն պետք է տա, այլ պետք է որպես ազգի դավաճան ուղարկի բանտ: Մենք մոռանում ենք, որ գործ ունենք մարդու հետ, իսկ տվյալ հաստատություններում երեխաների հանդեպ անմարդկային վերաբերմունքի ու այնտեղ առկա խնդիրների մասին առաջին անգամ չէ որ լրագրողներս լուսաբանում ենք: Նախարարության աշխատողներին գոնե մեկ-մեկ հանեք իրենց սենյակներից ու ուղարկեք այնտեղ ստուգումներ անելու: Պետք չէ սպասել այնքան, մինչև պաշտպանի գրասենյակը ահազանգի ու ևս մեկ անգամ հիշեցնի, որ այնտեղ ապրող երեխաները նույնպս մարդիկ են, որ սկսեք զբաղվել այդ երեխաներով:
Պետք է որպես ազգի դավաճան բանտ ուղարկել երեխաների հանդեպ անմարդկային վերաբերմունք դրսևորողներին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


