Անշուշտ, դրական է, որ ՙԴեմ եմ՚ շարժումը մեծ երթ է կազմակերպում դեպի նախագահական նստավայր ու դրա քաղաքակիրթ բնույթը երկուստեք պահպանվում է իրավապահների ու ակտիվիստների կողմից: Սա խոսում է մեզանում պետության ու քաղաքացիական հասարակության կայացվածության մասին:
Ավելի դրական է, որ ցուցարարների հետ հանդիպման է գնում վարչապետը: Սակայն սա ավելի շատ PR-ի, քան` երկխոսության դրսևորում է:
Դա, իհարկե, ավելի լավ ու ողջունելի է, քան ցուցարարներից ոստիկաններով պաշտպանվելը կամ նրանց ծեծելը:
Պետությունը ծեծելու փոխարեն` խոսել է ուզում:
Հիմա կարեւորն այն է, որ ստեղծվեն այդ երկխոսության հարթակները` ինստիտուցիոնալ կոնկրետ հենքով, բովանդակային օրակարգով:
Այդ դեպքում` PR-ը կզուգորդվի բովանդակությամբ ու կոնկրետ պաշտոնյաների վարկանիշը կավելանա կոնկրետ գործերով:
Պետությունը ծեծելու փոխարեն` խոսել է ուզում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


