▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետության, իշխանության, ընդդիմության որակը փոխելու համար, դրանք մարմնավորող անձանց որակն է պետք փոխել

Մեր երկրում որքան չեն համապատասխանում ասված խոսքերն ու արված գործերը:
Որքան լավ ասում ենք, նույնքան վատ անում ենք:
Որքան փորձում ենք բարեկամներ փնտրել, նույնքան ձեռք ենք բերում թշնամիներ:
Որքան փորձում ենք շտկել բացթողումները, նույնքան թույլ ենք տալիս նորը:
Ամեն անգամ փորձում ենք սկսել նոր ու մաքուր էջից, վերջում ստացվում է նույն սևագիրը…
Ու այսպես արդեն քանի տարի մտել ենք այս ինքնախաբեության հունի մեջ ու չենք կարողանում դուրս գալ:
Ասածս նա էր, որ պետության, իշխանության, ընդդիմության որակը փոխելու համար, ամենից առաջ դրանք մարմնավորող անձանց որակն է պետք փոխել, ընդհանրական առումով՝ կանգնած ենք հավաքական գիտակցության արմատական փոփոխության մարտահրավերի առաջ:
Փոխեցի՞նք, կարելի է հույս ունենալ, նույնիսկ՝ հավատալ, չարեցի՞նք՝ մնալու ենք նույն տեղապտույտի մեջ՝ մեր ինքնախաբեության անհուն հատակում…
…Երազի, իմ երկիր հայրենի…

Նորայր Նորիկյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more