▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական լեզուն հայերենն է. սրբազան նորմը առաջինը պիտի պահեն կրթության և արդարադատության նախարարները

Աշոտյան, Աշոտյան!!!! Կառավարության երեք անդամներով նստել եք հայերեն մտածում, ռուսերենով ԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ եք խաղում` որ ի՞նչ անեք։ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է, և այդ սրբազան նորմը առաջինը պիտի պահեն կրթության և արդարադատության նախարարները։ Իսկապես, չեմ հասկանում... իսկ Վրաստանում այս նույն խաղը վրացերենով են խաղում։ Եվ հանկարծ չպատճառաբանեք, թե միջազգային ծրագիր է կամ ձևաչափ։ Այդ դեպքում VOICE կամ X factor ծրագրերը կամ Ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղը անգլերենով թող ընթանան։ Իսկ, առհասարակ ո՞վ է ասել, թե գիտելիքի կամ ինտելեկտի լեզուն ռուսերենն է։ Գիտելիքի կամ իմացության քարոզչությունը մեր մայրենիով ավելի համոզիչ կլինի և հարգարժան։ Եվ հանկարծ չմտածեք, թե օտար լեզուների իմացությանը դեմ եմ՝ բոլորովին, բայց սա այն դեպքը չէ։


Լիլիթ Գալստյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more