Ականատեսի հուշեր
Դարեր շարունակ մեզ տիրել են օտարները և մեզ հետ արվել են դաժան կերպով:
Դարեր շարունակ մեզ իշխել են մեր թշնամիները, ու մեր ենթագիտակցության մեջ դաջվել է ,,իշխանությունները մեր թշնամիներն են,, կարծրատիպը:
Անկախություն ձեռք բերելով դարերի ընդմիջունից հետո հնարավորություն ընձեռվեց ձևավորել իշխանություն մեր իսկ շարքերից, մեր իսկ կողմից հարգված մարդկանցով:
Անցան ամիսներ, անցավ մեկ տարի՝ նրանք չարդարացրին մեր հույսերը: Մենք սկսեցինք տրտնջալ , դժգոհել: Բայց նրանց չէինք հայհոյում, քանի որ միասին ճանապարհ էինք անցել: Մենք ժամանակ չունեցանք մտածելու, վերլուծելու, թե ինչու այսպես եղավ, քանի որ այդ միջոցին մեր քաղաքական որոշ գործիչներ դրսից ներմուծեցին սփյուռքի գաղթօջախներում կիրառված ներկուսակցական գզվռտոցի համակարգը /առաջին նախագահը այն բնորոշեց ,բուրճհամուտյան,, տերմինով/:
Մեծ փողեր դրվեցին այդ գործի վրա ու սկսվեց իշխանություններին կոպիտ մեթոդներով վարկաբեկելը, ամենը նրանց վարքով պայմանավորելը:
Հանրությունը կամաց-կամաց վարժվեց դրան:
Իշխանութոյւնները կծկվեցին, սկսեցին աստիճանաբար կոպտությանը կոպտությամբ արձագանքել: Մի որոշ ժամանակ հետո ընդդիմություն-իշխանություն հակադրությունը դուրս եկավ նորմալ քաղաքական պայքարի տիրույթներից և վերածվեց թշնամանքի: Այս պարագայում իշխանություն զիջելը հավասարազոր էր մահվան, ու իշխողները չզիջեցին այն:
Սա բերեց թշնամանքի էլ ավելի բոցավառման: Այս ընթացքում հանրությունն էլ վարժվեց իր երկրի իշխանություններին ընկալել որպես թշնամու: Այդ թշնամանքի ահագնացմանը նպաստեց նաև ժողովրդի ենթագիտակցության մեջ նստած կարծրատիպի վերհառնումը՝ իշխողը իմ թշնամին է:
Բայց եթե դու մեկին հռչակում ես քեզ թշնամի, ապա սպասելի է, որ դիմացինն էլ հետզհետե քեզ ընկալի որպես թշնամի:
Եվ մի պահից սկսած քաղաքական պայքարը վերջնականապես վերաճեց փոխադարձ թշնամանքի ավելի ու էլ ավելի ահագնացման միջոցի, բացառելով երկխոսության թոյւլ արտահայտված հնարավորությունների իրականացումը:
Եվ այս կերպ հասանք մեր օրերին, երբ ժողովուրդն իշխանություններին ընկալում է որպես ոխերիմ թշնամու, որի հետ բանակցելը կամ երկխոսելը, անգամ բարև տալը դավաճանություն է դիտվում, մյուս կողմից էլ ժողովուրդն անկարող է ընտրություններով կամ թե ուժով հեռացնել իշխանություններին:
Իշխանություններն էլ իրենց հանդեպ դրսևորվող ագրեսիաի պատճառով իրենք ևս հետզհետե ժողովրդին ընկալում են որպես թշնամու:
Վերջաբան
---------
Ու կանգնեցրել ենք միմյանց դեմ երկու թշնամի բանակներ, որոնց միջև մարտի ելքն ակնհայտ է:
Ու փակուղում ենք ՝ արդեն քանի տարի:
Ու ճահճի մեջ ենք արդեն քանի տարի, և ժամանակի հետ պետության նավը խորտակվում է հետզհետե տիղմի մեջ:
Կունենա՞նք բավարար խոհեմություն քանդելու գորդյան այս հանգույցը:
Պեպանյան Արծրուն. Երրորդ հանրապետություն. Քաղաքական պատմություն
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


