Այն փաստը, որ Կիսելյովը խոսել է ՛՛մշակութային ընդհանրության՛՛ և ՛՛ռուսերեն լեզվի անհրաժեշտության՛՛ մասին, միանգամայն սպասելի էր: Կարելի է վստահ լինել, որ ՛՛եվրասիականությունը՛՛ ՛՛մշակութային ընդհանրության՛՛ մասին պիտի փաստաղթեր ընդունի, ինչին տարբեր ձևերով, անկասկած, պատրաստվում են Բելոռուսիան և Ղազախստանը: Խնդիրը հատկապես կարևոր է Բելոռուսիայի համար, որն առհասարակ որպես երկիր պետք է ամեն ջանք գործադրի իր ՛՛մասնավոր ինքնության՛՛ և ՛՛առանձնահատկության՛՛ շարունակականության վրա, բայց որի վրա ՛՛ռուսականության՛՛ շատ մեծ շերտ կա: Կիսելյովի՝ Հայաստանում արած հաստատումը ի թիվս այլոց մեկ այլ բան է նշանակում: Որպես ՛՛հիմնադիրներ՛՛ Բելոռոսիան և Ղազախստանը հնարավոր է՝ առաջ կքաշեն իրենց լեզուները ևս ՛՛հիմնադիր լեզուներ՛՛ հռչակելու խնդիրը և կարող են պահանջել բոլոր քննարկումներում, պաշտոնական փաստաթղթերում, գրագրություններում և այլն այդ լեզուները նույնպես օգտագործել: Վերջ ի վերջո ՛՛պաշտոնական լեզվի/լեզուների՛՛ հարցում որևէ համաձայնություն պետք է լինի, և այդ համաձայնության հիմքում որևէ տրամաբանություն պիտի լինի: Ասենք՝ հիմնադիր պետությունների լեզուները: Կամ՝ որ երկիրն ինչքա՞ն գումար է ներդնում իր լեզուն պարտադիր թարգմանող լեզուների շարքում ունենալու համար: Կամ, ՛՛եվրասիականների՛՛ ընդլայնման դեպքում՝ որևէ սլավոնական և որևէ թուրքական լեզու /քանի դեռ խոսքը գնում է ՛՛թուրքական՛՛ ընդլայնման մասին/, տվյալ դեպքում՝ ռուսերենն ու ղազախերոնը: Արդյունքում ՛՛հիմնադիր՛՛ երկրների համար՝ ոչ, իսկ ՛՛միացած երկրների՛՛ համար ընդունված պարտադիր լեզուները կդառնան հանրային կրթության պայման: Այնպես որ պատրաստվենք սովորել ղազախերեն:
Պատրաստվենք սովորել ղազախերեն
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


