▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի ու Սորոսի լուսանկարը հասարակ ֆոտոշոփի արդյունք է. Փաստերի ստուգման հարթակ

«Փաստերի ստուգման հարթակ»-ի ֆեյսբուքյան էջում գրված է. «Համացանցի հայկական տիրույթում ակտիվորեն շրջանառվում է մի լուսանկար, որում իբր Նիկոլ Փաշինյանն ու Ջորջ Սորոսն են, իսկ պատին կախված է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկարը։

 

 

Նկարի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուսանկարը հասարակ ֆոտոշոփի արդյունք է։ Իրականում լուսանկարում Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևն ու Ջորջ Սորոսն են։ Լուսանկարն արվել է այս տարվա հունվարի 24-ին՝ Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում և հրապարակվել հենց Մակեդոնիայի վարչապետի թվիթերյան էջում»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more