Ըստ թերթերից մեկի հրապարակման, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը, անդրադառնալով հարցին, թե որ թիմը կդառնա չեմպիոն կամ որ թիմին է համակրում, պատասխանել է. «Կարծում եմ` Արգենտինան է հաղթելու: Արգենտինան նաև առաջինն է ճանաչել Ցեղասպանությունը, դու հասկանո՞ւմ ես: Մենք ազգովի պարտական ենք»:
Այսպես ուրեմն: Ես չգիտեմ, թե ով ում է «բալետ անում» կամ «մենք ազգովի» ում ենք ինչ պարտական, բայց նախ՝ Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է ոչ թե Արգենտինան, այլ՝ Ուրուգվայը՝ 1965թ.-ին: Իսկ Արգենտինան ճանաչել է 2003 թվականին, հետագա տարիներին էլ, մի քանի անգամ ամրագրել այդ որոշումը:
Եթե ԱԺ պատգամավորը դա չգիտե, և եթե ՖԲ ընկերներիս մեջ Գագիկ Մելիքյանին ճանաչող կա, ասեք, թող մարդն իմանա ու իրականությանը չհամապատասխանող բաներ չասի,՛ ի վերջո, դեպուտատ է: Չի կարելի, իհարկե, բացառել, որ միգուցե լրագրողը ճիշտ չի ընկալել պատգամավորի ասածը և շփոթել է, բայց «ամեն ինչ ձայնագրվում է» ռեժիմով աշխատող արդի լրագրության պայմաններում դա քիչ հավանական կարելի է համարել: Ինչևէ: Միգուցե Գ.Մելիքյանն Ուրուգվայի՞ «բալելչիկ» է: Ասեմ, ի դեպ, որ Ուրուգվայն էլ կարգին թիմ ու ֆուտբոլ ունի, և ոչ միայն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև առաջին երկիրն է, որի ֆուտբոլի հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն (1930-ին վայ թե), հա, ու մի հատ էլ 1950-ին կրկնակի չեմպիոն է դարձել: Ֆուտբոլին բուքմեյքերաբար հետևողներին էլ հիշեցնեմ, որ Սուարեսն ու Ֆոռլանն էդ թըմից են:
Մի խոսքով, ֆուտբոլ կարող եք և չսիրել, բայց գոնե իմացեք, թե որ եկրիրը որն է, երբ, օրինակ, խոսում եք Հայոց ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելուց:
Պարոն պատգամավոր, Ուրուգվա՛յն է առաջինը Ցեղասպանությունը ճանաչել, ոչ թե՝ Արգենտինան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


