«Marie Claire» հրատարակությունն առանձնացրել է 10 հանրահայտ աստղերի, որոնք հանրությանն են ներկայնում բացառապես նորաձև և ազդեցիկ կերպարներով: Ամենաոճային աստղերին անդրադարձել է արմսթար.am-ը:
Միրանդա Քերր: Մոդելը այս տարի ստացել է «Փողոցային ոճի թագուհի»կոչումը: Սուպերմոդելը գրավել է նորաձևության բազմաթիվ քննադատներին` կրելով Victoria Beckhami զգեստը:
Ռունի Մարա: «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ «Վիշապի դաջվածքով աղջիկը» հայտնվեց Givenchy Couture-ի 2009 թվականի հավաքածուի զգեստներից մեկով: Իր անվանակարգում նրան չհաջողվեց հաղթող ճանաչվել, սակայն նրա կերպարը ճանաչվեց երեկոյի ամենահիշարժաններից մեկը:
Քեյթ Բոսուորթ: «Օսկար» մրցանակաբաշխությանը հաջորդած երեկույթին Քեյթ Բոսուորթը ներկայացավ Prabal-ի սև, փայլուն զգեստով:
Քեյթ Միդդլթոն: Խնամված և գեղեցիկ արտաքինը` համադրված ոճի հիանալի զգացումով, արդեն վաղուց Քեյթին հմայքի մարմնացում են դարձրել: Միդլթոնի լավագույն զգեստն այս տարի համարվել է Roland Mouret-ի գլուխգործոցը:
Քերի Մալիգան: Prada-ի զգեստով «Ոսկե ձկնիկի» այս կերպարը շատ բացասական արձագանքների արժանացավ նորաձևության քննադատների կողմից, սակայն «Marie Claire»-ը այն փայլուն համարեց` և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով:
Մարիոն Քոթիյար: Christian Dior-ի յուրահատուկ զգեստն ընդգծել է դերասանուհու կազմվածքը, իսկ վառ դետալներն առավել հիշարժան դարձրին կանացի կերպարը:
Գվեն Սթեֆանի: 43 տարեկան Գվենը շատ հաճախ է իր համար չափազանց համարձակ կերպարներ ընտրում, սակայն նա կարող է դա իրեն թույլ տալ:
Էմմա Սթոուն: Ճենապակյա տիկնիկի պես, Chanel-ի սպիտակ զգեստով դերասանուհին հայտնվեց «Նոր Սարդ-մարդը» ֆիլմի պրեմիերային:
Դիանա Կրյուգեր: Զգեստի յուրահատուկ ընտրության համար Դիանան արժանացել է ցուցակի երկրորդ հորիզոնականին:
Գվինեթ Փելթրոու: Դիզայներական զգեստը` Tom Ford- թիկնոցի հետ համդրությամբ, մեծ ֆուրոր առաջացրեց «Օսկար» մրցանականաբաշխության ժամանակ, իսկ Գվինեթը դարձավ տարվա ամենաոճային կինը` ըստ «People» ամսագրի:
72157632759567470