▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են քաղաքացիները օդանավակայանում դիմավորում Վեհափառ Հայրապետին

Ինչպե՞ս են քաղաքացիները օդանավակայանում դիմավորում Վեհափառ Հայրապետին․․․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

***

***

Վերադառնալով Մարսելից` Ամենայն հայոց կաթողիկոսը «Զվարթնոց» օդանավակայանում նշեց, որ լրագրողների հարցերին չի պատասխանի, սակայն ժողովրդին խոսք ունի ասելու

Նա նշեց, որ խորապես զգացված իր գնահատանքն է հայտնում բոլորին, հայրապետական սերն ու օրհնությունը, որ այսօր եկել են օդանավակայան` զորակցություն և հավատարմություն հայտնելու Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։

«Մարսելում գտնվելու ժամանակ մենք իմացանք ցավալի լուրի մաիսն, որ Արշակ սրբազանը ձերբակալվել է` անհիմն ու շինծու մեղադրանքով, պատվիրյալ արդարադատությամբ նրա նկատմամբ սահմանվել է երկամսյա կալանավորման ժամկետ։ Արշակ սրբազանը եղավ արդեն 4–րդ սրբազանը, որ կալանավորված է։ Մեր սրբազաններն աննկուն են իրենց ոգով և քաջաբար դիմակայում են բոլոր դժվարությունները իրենց բաժին ընկած»,–ասաց Գարեգին 2–րդ կաթողիկոսը։

***

«Տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով, և հետո պատվիրյալ արդարադատությամբ նրա համար սահմանվել է 2-ամսյա կալանք»,- այս մասին օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Մենք գիտենք, որ իրենց քաջարի ոգով մեր սրբազանները աննկուն են և քաջաբար դիմագրավում են բոլոր դժվարությունները՝ իրենց բաժին ընկած, հաստատուն հավատքով, որ արդարությունը պետք է հաղթանակի իրենց կյանքում, և իրենք արդարացված դուրս պիտի գան, ազատ պիտի արձակվեն և վերադառնան եկեղեցանվեր ու ազգաշեն իրենց ծառայությանը»,- նշեց Վեհափառը։

«Եկեղեցին և պետությունը պետք է անջատ լինեն, և բոլոր հարցերը պետք է լուծվեն այդ ծիրի մեջ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, ով ևս եկել էր օդանավակայան՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին։

«Այն մարդկանց, ովքեր փորձում են հոգևոր իշխանության վրա ճնշումներ բանեցնելով, բանսարկություններով ու զանազան մեթոդներով աշխատանքներ տանել, խորհուրդ եմ տալիս դուրս գալ այդ ամենից, քանի որ այս ամբողջ պատմությունը նետվել է որպես խայծ, որպեսզի հանրությունը շեղվի այս թեմայով և մոռանա կարևորագույն հարցերը»,- նշեց Կամենդատյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more