Արդեն որերրորդ օրն է համացանցը լցված է այս կամ այն հայտնի մարդու, այս կամ այն աղանդին հարելու մասին նկարներով, ապացույցներով, ձայնագրություններով և իբր բացահայտումներով: Ես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց իմ մոտ տհաճություն են առաջացնում ոչ թե այն մարդիկ, ովքեր այցելում են այս կամ այն աղանդի հավաքներին, եկեղեցին կամ միավորումը , այլ այն մարդիկ, ովքեր քթները խոթում են ուրիշի հոգու ու կյանքի մեջ ու փորձում դրանից դիվիդիդենտներ ստանալ և քարկոծում այդ մարդկանց: Հետարքիր է իմանալ, թե այդ մարդկանցից քանիսն են տիրապետում կամ ուղակի ապրում մեր Հայ Առաքելական եկեղեցու կանոններով: Քանիսն են դրանցից պահում պատվիրանները` չեն շնանում, գողանում այս կամ այն չափով և սիրում մերձավորին: Որ մեկն է այդ քարկոծող մարդկանցից առանց մեղքի: Եվ ով է դատելու իրավունք տվել նրանց: Քրիստոնեությունը չի ենթադրում բռնություն մարդու ընտրության վրա, հետապնդում կամ ատելություն այլահավատների նկատմամբ : Չի կարելի պաշտպանել քրիստոնեությունը հակաքրիստոնեական ձևով: Վերջապես, այդքան հրապարակումներով, այդքան սուտի բացահայտումներով դուք ավելի շատ օգուտ եք տալիս այդ միավորումներին, աղանդներին, քանզի սև փիառը նույնպես PR է: Հանգիստ թողեք այդ մարդկանց , ոչ մեկին չի վերաբերվում, թե մարդ ինչի է հավատում՝ դա իր անձնական գործն է: Ուզում եք մեր Հայ Առաքելական եկեղեցին ուժեղ լինի? սկսեք ձեզնից և եկեղեցու ներքին խնդիրները վերացնելով: Հիշեցնեմ նաև , որ ՀՀ Սահմանադրության 23 հոդվածը ասում Է`մեջբերեմ "Յուրաքանչյուր քաղաքացի ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք" : Իսկ սա արդեն ՕՐԵՆՔ է բոլորի համար:
Ուզում ե՞ք մեր Հայ Առաքելական եկեղեցին ուժեղ լինի. սկսեք ձեզնից և եկեղեցու ներքին խնդիրները վերացնելով
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


