▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

...Ու չեմ մասնակցի հրաժեշտ կոչվող արարողությանը

Դե, Մազ ասա, էլի, այ տղա

1999-ի մայիսն էր, Մատենադարանի հարեւանությամբ գտնվող մի բարում առաջին անգամ հանդիպեցի Արմեն Մազմանյանին:
Գինովցած էր, հախուռն շարժուձեւով, բարձր ձայնով, աշխույժ աչքերով, փոքրամարմին այդ մարդը ինձ ինչ-որ բան էր պատմում:
Ծխի քուլան, կարծես թե, մեզ կտրել-մեկուսացրել էր արտաքին աշխարհից, ու Արմենն այնքան անմիջական էր խոսում՝ կարծես նույն պապի հարազատ թոռները լինեինք:
Մեկ-մեկ նրան ընդհատում էի՝ պարոն Մազմանյան դիմելով:
Վերջը չդիմացավ եւ կտրուկ ասաց՝ դե, Մազ ասա, էլի, այ տղա:
Հետո մտերմացնաք, նրան հազար անգամ հանդիպեցի եւ հասկացա, որ այս խենթ տեսակի մեջ երկու ԵՍ-ի կռիվը հավերժ է՝ Մազմանյանը անհաշտ է Մազի, ռեկտորը՝ անկաշկանդ, ձեռագիր ունեցող մտավորականի, վերեւներում ընկալվողը՝ էրեւանցի կարգին տղու հետ:
Ինքն ինձ համար միշտ Մազ ու ուրույն տեսակ, ջիգյարով ընկեր ու էրեւանցի կարգին տղա կմնա:
Ես կհիշեմ էն բարը, որը պատված էր ծխով, իր մեջ կռիվ տվող ու շրջապատի հետ յոլա չգնացող Մազին:
...Ու չեմ մասնակցի հրաժեշտ կոչվող արարողությանը, որովհետեւ Մազին հրաժեշտ տալ չեմ պատրաստվում...

 

Սուրեն Սուրենյանց

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more