▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը բերման է ենթարկել Գագիկ Խաչատրյանին եւ նրա թիկնազորին

Երեւանում  ոստիկանները բերման են ենթարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա թիկնազորին։ 

 

 

 

 

 

 

 

 

 

factor.am-ն է գրում այս մասին ու նշում, որ կայքի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ Խաչատրյանը շրջել է թիկնազորի ավտոշարասյունի ուղեկցությամբ։

Տեղեկությունը ճշտելու նպատակով կայքը դիմել է  ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից տեղեկատվությունը չեն հերքել։ Վարչության պետ Աշոտ Ահարոնյանը  պատասխանել է․ «Ոստիկանությունը թիկնազորի հետ կապված գործողություններ միշտ է իրականացնում»։

 

 

 

 

 

 

 

 

Հստակեցնող հարցին, իսկ կոնկրետ Գագիկ Խաչատրյանի եւ նրա թիկնազորի նկատմամբ այսօր իրականացվե՞լ է «ասֆալտին փռելու» օպերացիա, Ահարոնյանն արձագանքել է․ «Ես արդեն Ձեր հարցին պատասխանեցի»։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more