▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկաններն ահաբեկում են քաղաքային տաքսի ծառայության վարորդներին

Համացանցում հայտարարություն է տարածվել այսօր նախատեսված բողոքի ավտոերթի մասին, որը ներկայացնում ենք ստորև.

 

Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցներն սկսել են ահաբեկել քաղաքային տաքսի ծառայության վարորդներին, գրանցել նրանց ավտոմեքենաների համարանիշերը՝ փորձելով կանխել նրանց մասնակցությունը կիրակի օրը ժամը 14:00-ին Թբիլիսյան խճուղում կայանալիք բողոքի ավտոերթին։
«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները խստորեն դատապարտում են այս հակաօրինական գործելաոճը և հայտնում են իրենց վճռականությունը սկսած գործը մինչև վերջ հասցնելու մեջ։

Մեր պահանջները մնում են նույնը՝
1. վերացնել կարմիր գծերը,
2. 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները
3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,
4. դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:

 


The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more